«Մենք անմահ ենք, մեզ բացակա չդնեք…». 19-ամյա Կարեն Ավետիսյանը զոհվեց Իշխանասարում
Նա իր պարտք էր համարում ծառայել հայոց բանակում` որպես հայորդի։ Ծառայության ընթացքում ի՜նչ ոգևորությամբ ու սիրով էր խոսում Գորիսի խրոխտ լեռների ու հրաշք բնության մասին։ Ու մի օր կարծես ամեն ինչ մթնեց, փոխվեցին գույները, մռայլվեց երկինքը։ Իսկ մեր քաջ ու արի տղերքով հայրենիքը մնաց կանգուն։ Կարենը և շատ անձնազոհ երիտասարդներ անմահացան` դառնալով Մոնթեի, Անդրանիկի, Նժդեհի արժանի հետնորդներ։ Ու կարծես հեռվից լսվում է նրանց խրոխտ ձայնը. «Մենք անմահ ենք, մեզ բացակա չդնեք...»: