Թուրքիայի արտահանման ծավալներն աֆրիկյան երկրներ գերազանցել են 15 մլրդ դոլարը
Թուրքիայի վիճակագրական կոմիտեն (TÜİK) հրապարակել է աֆրիկյան երկրներ կատարված արտահանման ծավալների վերաբերյալ տվյալներ։ Ըստ հրապարակված տվյալների՝ 2024-ի 10 ամիսների ընթացքում աֆրիկյան երկրներ կատարված արտահանման ծավալը հասել է 15.1 մլրդ դոլարի։ 2023-ի համեմատ այդ ցուցանիշը աճել է 1.8%-ով։