Ալիևը փորձում է այս քայլով սատարել հայաստանյան ներկայիս վարչակարգին և պատերազմի սպառնալիքի տակ թույլ չտալ ընտրություններում կամ մինչ այդ մեկ այլ ուժի հաղթանակը. թուրքագետ

Թուրքագետ Մհեր Աբրահամյանը տելեգրամյան իր էջում գրում է. «Նախընտրական Հայաստանում, որտեղ ընտրությունները կայանալու են եկող տարի (եթե ոչ այս տարի), Ալիևը իր հայտարարություններով նախ սպառնում է հայ ժողովրդին և հայկական պետականությանը, իսկ երկրորդ՝ փորձում է այս քայլով սատարել ներկայիս հայաստանյան վարչակարգին՝ իշխանությունը պահելու համար և պատերազմի սպառնալիքի տակ թույլ չտալ ընտրություններում կամ մինչ այդ մեկ այլ ուժի հաղթանակ, որը կարող է խանգարել ադրբեջանա-թուրքական ծրագրերի իրագործմանը («Զանգեզուրի միջանցք», արցախահայության հետվերադարձ, Արցախի վարադարձ)»:

Читайте на 123ru.net