Քոբուլեթիում ծովը որպես հողատարածք են գրանցել
Քոբուլեթիի մունիցիպալիտետի Չաքվի ավանում ծովը գրանցվել է որպես հողատարածք և օտարվում է։ Խոսքը 5727 քմ ծովային հատվածի մասին է, որը գրանցվել է որպես ոչ գյուղատնտեսական նշանակության հողատարածք և նախատեսվում է 15 տարով փոխանցել Dreamland Oasis ՍՊԸ-ին, տեղեկությունը տարածել է «Բաթումելեբի» լրատվամիջոցը: