26 июня 2024 года
Июнь
2024
27
28
29
30

Все новости

168.am (168 ժամ) 

Վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը կիրացվի ճիշտ այնպես, ինչպես 5 անգամ համաձայնեցվել ու հայտարարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից. Մամիջանյան

Վստահ եմ, որ վաղ թե ուշ Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը կիրացվի ճիշտ այնպես, ինչպես 5 անգամ համաձայնեցվել ու հայտարարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների կողմից։ Ադրբեջանի իշխանությունները պարզապես սարսափում են դրանից և ճիշտ են անում՝ պիտի վախենան: Նրանք այդ վախը վերափոխում են ագրեսիայի, որն ուղղում են մարդկանց, վանքերի ու մշակութային այլ արժեքների դեմ։

168.am (168 ժամ) 

Թուրքիայի արտգործնախարարը զգուշացնում է 3-րդ համաշխարհային պատերազմի սկսման վտանգի մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը թուրքական «Haberturk» հեռուստաալիքին հարցացազրույց է տվել, որի ընթացքում անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանը և դրանից բխող վտանգներին։

168.am (168 ժամ) 

Իրանում քարոզարշավն ընթանում է թեժ մթնոլորտում. ՀՀ-ի համար ընկալելի կարող են լինել պահպանողական թևի թեկնածուները. Վարդան Ոսկանյան

168.am-ի հետ զրույցում ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանն անդրադառնալով նախընտրական քարոզարշավի ընթացքին, ամենամեծ շանս ունեցող թեկնածուներին, երկրորդ փուլի անցկացման հնարավորությանը, նախ ասաց, որ Իրանի ներսում նախընտրակական քարոզարշավը բավականին թեժ մթնոլորտում է ընթանում.

168.am (168 ժամ) 

ԱՄՆ և Թուրքիան նախատեսում են 40 մլրդ դոլար արժողությամբ համաձայանգրեր կնքել

Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատանը կայացել է «SelectUSA» ներդրումների գագաթնաժողովը, որին մասնակցել են Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Սեդաթ Օնալը, Ստամբուլում ԱՄՆ գլխավոր հյուպատոս Ջուլի Էադեհը, ԱՄՆ առևտրի դեպարտամենտի միջազգային առևտրի գծով փոխնախարարի օգնական Դիանա Ֆարելը և ԱՄՆ-ի առևտրի պալատի Մերձավոր Արևելքի, Միջին Ասիայի և Թուրքիայի հարցերով փոխնախագահ Ջենիֆեր Միլլերը և մի շարք գործարարներ։

168.am (168 ժամ) 

Փաշինյանը պատրաստ է այդ զիջումներին, ուղղակի ձևակերպումներ է փնտրում՝ դրանք իրականացնի ու հանրությանը համոզի. Ստեփան Դանիելյան

«Ադրբեջանն ասում է` դու ինձ չես թողել՝ ես 30 տարի ապրեմ․ ես էլ քեզ չեմ թողնելու՝ դու ապրես, ու պիտի վրեժս քեզանից լուծեմ»․ Հանքավանում ՔՊ քաղաքական ժողովին իր ելույթի ժամանակ ասել էր Նիկոլ Փաշինյանը: Այս ձևակերպումը հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ որակեցին Ադրբեջանի հին, նոր և հնարավոր հանցագործությունները լեգիտիմացնելու փորձ։

168.am (168 ժամ) 

«Գոհունակություն ենք տածում հարգարժան վարչապետ Փաշինյանի ղեկավարությամբ Հայաստանի որոշման կապակցությամբ». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր գլխավորած իշխող ԱԶԿ-ի խորհրդարանական ֆրակցիայի հետ հանդիպմանն ունեցած ելույթում անդրադարձել է Հայաստանի՝ Պաղեստինի Պետության ճանաչման որոշմանը։

168.am (168 ժամ) 

Չինաստանի նախագահը կարևոր ելույթով հանդես կգա «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներ»-ի 70-ամյակին նվիրված համաժողովին

Հիշատակի միջոցառումները, որոնք կանցկացվեն «Խաղաղ համակեցության հինգ սկզբունքներից մինչև մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնքի կառուցում» խորագրի ներքո, սկսվեն հիշատակի համաժողովով, որին կհաջորդեն ճաշկերույթը և ենթաֆորումները:

168.am (168 ժամ) 

Ուսման վարձի փոխհատուցում կստանան աշխարհի հեղինակավոր բուհերում սովորող ՀՀ քաղաքացիները. ԿԳՄՍ-ն նախագիծ է ներկայացրել

ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել ՀՀ Կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում է ուսման վարձի փոխհատուցման նպատակով կրթաթոշակ տրամադրել օտարերկրյա հեղինակավոր բուհերում սովորող ՀՀ քաղաքացիներին։

168.am (168 ժամ) 

«Արևմտյան Ադրբեջանը» քարոզչական թեզ չէ. կա Ադրբեջանի թելադրանք, որը Փաշինյանն օգտագործում է հանրությանը նոր զիջումների տանելու համար. Տաթևիկ Հայրապետյան

168.am-ի հետ զրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանն անդրադառնալով այս հարցերին, նախ նշեց, որ այն հայտարարությունները, թե այս կամ այն հարցի շուրջ Հայաստանն ու Ադրբեջանը եկել են համաձայնության, այդպես չէ՝ այս հարցերն Ադրբեջանը լուծել է պատերազմով կամ պատերազմի սպառնալիքով։