Июль
2024

Новости за 05.07.2024

Аравот 

Զարեհ Սինանյան. «Մենք զգում ենք, որ Էջմիածինը որոշ թեմերի վրա կարողանում է ազդել, ոմանց վրա չի կարողանում». «Հրապարակ»

Սփյուռքի հարցերով հանձնակատար Զարեհ Սինանյանը երեկ, կառավարության նիստից հետո, բառախաղերով փորձեց չպատասխանել «Հրապարակ»-ի ուղիղ հարցին՝ վերջին անգամ սփյուռքի հայ առաքելական եկեղեցու ո՞ր թեմի առաջնորդի հետ է ինքը հանդիպել։ Մեր տեղեկություններով, նման հանդիպումներ չեն եղել շատ վաղուց՝ պայմանավորած եկեղեցու եւ իշխանությունների օր օրի սրվող հարաբերություններով։ Հարցին ի պատասխան՝ Սինանյանն ասաց. «Երբ ասում եք թեմ, բառի բուն

Аравот 

Ազգային ժողովն իր գործունեության ճանապարհին ջանք չի խնայելու ձեր կյանքն առավել բարեկեցիկ դարձնելու համար. Ալեն Սիմոնյանի ուղերձը 

Սիրելի՛ հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության օրինապաշտ քաղաքացիներ, Հուլիսի 5-ին մենք նշում ենք մեր մայր օրենքի՝ Սահմանադրության օրը: 29 տարի առաջ այս օրը մեզանից շատերը, մեր մայրերն ու քույրերը, հայրերն ու եղբայրները համաժողովրդական հանրաքվեով ընդունեցին Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը՝ ամրագրելով ՀՀ բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական եւ սոցիալական պետություն ու հռչակելով մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները:

Аравот 

Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը փակ է. գործում է այլընտրանքային ճանապարհ` գրունտային

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն... Читать дальше...

Аравот 

Ինչու «ժողովուրդը» չի ուզում իշխանափոխություն

«Եթե Հայաստանի ժողովուրդը ցանկանա ինձնից ազատվել, նա կազատվի». – սիրում է կրկնել վարչապետ Փաշինյանը: Ինչպես արդեն առիթ եմ ունեցել ասելու, ես կաշկանդված չեմ նրա հետ բոլոր դեպքերում չհամաձայնելու պարտադրանքով: Կարծում եմ, որ այս դեպքում նա միանգամայն իրավացի է: Պարզապես «ժողովուրդ» վերամբարձ արտահայտությունը ես կփոխարինեի «ՀՀ քաղաքացիների մեծամասնություն» իրավական բովանդակություն ունեցող հասկացությամբ: Իսկ ինչո՞ւ այդ մեծամասնությունը

Аравот 

Նիկոլ Փաշինյան. Իմ համոզմունքը եղել և մնում է այն, որ սա հիմնարար պրոբլեմ է մեր երկրի համար, և մեր երկրին հարկավոր է նոր Սահմանադրություն

Բոլորիս հայտնի հանգամանքների բերումով ՀՀ քաղաքացին այսօր չի համարում, որ Սահմանադրությունն իր ու իր հարևանի, իր ու իր համայնքի, իր ու իր պետության մյուս բնակիչների հետ ապրելու կանոնների մասին իր պատկերացումն ու պայմանավորվածությունն է արտահայտում: Քաղաքացին համարում է, որ իշխող վերնախավն է այդ տեքստը ստեղծել, հայտարարել դրա ընդունման մասին և, ըստ էության, ներդրել այն Հայաստանում: