Июль
2024
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Новости за 08.07.2024

Аравот 

Մետաստազների նման տարածված են քաղաքով մեկ․Ավինյանը՝ զբոսաշրջային ավտոբուսների մասին

«Ես վարորդներին հանդիպեցի Հանրապետության հրապարակում մոտ մեկ ամիս առաջ, շատ կարճ քննարկում ունեցանք, ասացի, որ անդրադարձ եւ հանդիպում կունենանք։ Բայց, չգիտես ինչու, դրանից ենթադրվեց, որ այդ ավտոմեքենաները մետաստազների նման կարող են ամբողջ կենտրոնով տարածվել, դա անընդունելի է»,-ասաց քաղաքապետը։

Аравот 

Հրդեհի 116 դեպք՝ մեկ շաբաթում. փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները

Հուլիսի 1-ից 7-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 576 դեպք, որից 190-ը՝ արտակարգ:Մասնավորապես՝ հրդեհի՝ 116, ուժեղ քամու՝ 2, ուժեղ կարկուտի, հեղեղման, ջրահեղձման, երկրաշարժի, զինամթերքի հայտնաբերման, դիակի հայտնաբերման, բնական հրդեհի, քարաթափման՝ 1-ական, որոնողափրկարարական` 4, ջրային տրանսպորտի մասնակցությամբ պատահարի՝ 2, թունավորման՝ 3, օձի նկատման՝ 40, կեղծ ահազանգի՝ 5, ինքնասպանության փորձի՝ 13, վայրի կենդանիների հարձակման՝

Аравот 

Սյունիքում գիշերային ակումբի բակում ծեծկռտուքի ընթացքում 29-ամյա հալիձորցին դանակահարել է Աճանան գյուղի բնակչին

Հուլիսի 5-ին գիշերվա ժամը 4.40-ին ոստիկանության Սյունիքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է ահազանգ, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերքով «Կապան» բժշկական կենտրոն է տեղափոխվել Աճանան գյուղի բնակիչ 20-ամյա մի երիտասարդ: Ըստ բժշկի՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Կապանի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է,

Аравот 

Դատախազությունն անհանդուրժող է կոռուպցիայի նկատմամբ, որովհետև դրա հետևանքով խլվում են ձեզ հատկացված միջոցները. Աննա Վարդապետյանը հանդիպել է Արենի համայնքի երեք բնակավայրերի աշակերտներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Վայոց ձորի մարզպետ Կոլյա Միքաելյանի հրավերով, 2024 թվականի հուլիսի 6-ին այցելել է Արենի համայնքի Խաչիկ բնակավայր և հանդիպել համայնքի շուրջ 30 աշակերտներին: Հանդիպումը տեղի է ունեցել Խաչիկ բնակավայրում մշակութային կրթության և կրթամշակութային ժամանցի հնարավորությունների ստեղծմանն ու զարգացմանն ուղղված՝ «Արև է ելել» համայնքահեն կրթամշակութային կենտրոնում, որտեղ անվճար հիմունքներով գործում են

Аравот 

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Երևան քաղաքում՝ Հուլիսի 8-ի ցերեկը, 9-13-ին գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Հուլիսի 8-ի ցերեկը, 9-13-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է

Аравот 

Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ու Նիդերլանդներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Բիագովի ուղեկցությամբ հուլիսի 8-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Պատվիրակության անդամները ծաղկեպսակ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: Հայոց... Читать дальше...

Аравот 

ԱՄՆ-ի հետաքրքրությունը Հարավային Կովկասում չի սահմանափակվում միայն Հայաստանում տեղակայվելով, այն ունի նաև տարածաշրջանային ռազմավարություն. հայացք Բաքվից. JAMnews

JAMnews. Ադրբեջանցի վերլուծաբանների կարծիքով, աշխարհաքաղաքական «խաղը, որի մեջ մտնում է ԱՄՆ-ն, և որը խաղից դուրս է թողնում Ռուսաստանին, կարող է շահավետ թվալ Հայաստանին և Թուրքիային, որոնք սահմանակից չեն Ռուսաստանին։ Բայց Ադրբեջանը ստիպված է լինելու բացահայտ ռիսկի դիմել»: «Վերջին բանավեճը ԱՄՆ-ում ցույց տվեց, որ բոլոր հաշվարկներն այժմ պետք է արվեն՝ հաշվի առնելով Թրամփի նախագահության հնարավոր երկրորդ

Аравот 

«Պատերազմից հետո եղել են ընտրություններ, ես ընդունում եմ այդ ընտրությունների արդյունքները»․ Ատոմ Էգոյանը՝ հեղափոխությանն աջակցելու մասին

Երբ նախկինում գալիս էի Հայաստան, այն ժամանակ ամեն ինչ ավելի կայուն էր, հիմա, ցավոք, բարդ ժամանակներ են, ամեն ինչ ավելի էմոցիոնալ է»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց կանադահայ աշխարհահռչակ ռեժիսոր Ատոմ Էգոյանը

Аравот 

Բաքուն իր պայմաններն է հայտարարել

«Ազատություն». Ադրբեջանի արտգործնախարաը հայտարարել է, թե Հայաստանի Սահմանադրությունը դեռևս տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ, և որպեսզի ամբողջությամբ խաղաղություն հաստատվի, այս գործոնը պետք է վերացվի։ Բայրամովը միևնույն ժամանակ շեշտել է, որ խաղաղության պայմանագրին առնչվող «բաց հարցերի թիվը զգալիորեն նվազել է»։ Հայկական կողմը բազմիցս է հայտարարել՝ Մայր օրենքի փոփոխությունը Հայաստանի ներքին գործն է։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր

Аравот 

Ֆիդան. Թուրքիան դժգոհ է Հայաստան-Ադրբեջան գործընթացում արևմտյան երկրների դիրքորոշումից

Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Շուշիում Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների խորհրդի ոչ պաշտոնական նիստին  Հայաստան-Ադրբեջան գործընթացին։ Ֆիդանը, անդրադառնալով 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակին, նշել է, որ Թուրքիան Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի համատեքստում դժգոհ է արևմտյան մի շարք երկրների դիրքորոշումից։ «Գոհ չենք որոշ արևմտյան երկրների՝ Հայաստանին բացահայտ պաշտպանող/առավելություն տվող և Ադրբեջանի մտահոգություններն անտեսող անհավասարակշիռ... Читать дальше...

Аравот 

Պայծառակերպության տոնին Սուրբ Գայանե վանքում մատուցվել է պատարագ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը վարդաջուր ցողելով ու օրհնություն բաշխելով մուտք է գործել Սուրբ Գայանե եղեկեցի: Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Հիմքում Թաբոր լեռան վրա տեղի ունեցած իրադարձությունն է, որի մասին հիշատակում են երեք ավետարանիչները: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Аравот 

«Ոսկե ծիրան»-ի ավանդական կարմիր գորգը փոխարինվել էր տեղացի գորգագործ վարպետների ձեռքերով պատրաստած եզակի կարպետներով

Բացման արարողության ընթացքում կարպետներից մեկը հանձնվեց փառատոնի լիամետրաժ ֆիլմերի մրցույթի ժյուրիի նախագահ, կրկնակի oսկարակիր Ալեքսանդր Փեյնին։

Аравот 

ԱԺ այցելած արցախցի երեխաները պատգամավոր Տաթևիկ Գասպարյանի հետ կիսվել են իրենց ծրագրերով, հետաքրքրվել կրթական ոլորտի բարեփոխումներով

Նախորդ շաբաթ ճանաչողական այցի շրջանակում Ազգային ժողովում հյուրընկալվել են «Թափանցիկ բարեգործություն» ՀԿ-ի կողմից իրականացվող սոցիալական ծրագրում ընդգրկված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները: Նրանց հետ հանդիպել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Գասպարյանը: Օրենսդիրի ներկայացուցիչը հյուրերին ծանոթացրել է ԱԺ կառուցվածքին ու գործառույթներին, անդրադարձել Հայաստանի ներկա իրավիճակին, պարզաբանումներ ներկայացրել իշխանությունների վարած արտաքին եւ ներքին քաղաքականության

Аравот 

Պետդումայի պատգամավորը պահանջել է պատժել ՌԴ օրհներգը հնչելիս ոտքի չկանգնած դպրոցականներին

«Ազատություն». Համացանցում կադրեր են տարածվել 9-րդ դասարանցիների ավարտական հանդեսից։ Պետդումայի պատգամավորը հայտարարել է, թե մի քանի աշակերտներ «անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել ազգային օրհներգի նկատմամբ»։ Ըստ մի շարք լրատվամիջոցների՝ երեխաների ծնողներն արդեն տուգանվել են, սակայն հայտնի չէ, թե ինչ մեղադրանքով։ Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Аравот 

Մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը. ՆԳՆ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները

Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է` վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված շերտով, իսկ վերջում հանգցնել ջրով կամ ծածկել հողով, բաց տարածքներում թողնել

Аравот 

ՔՊ-ի կողմից իրականացվող ավանդական տեխնոլոգիա է՝ հանձնումը, տապալումը, զիջումը ներկայացնել հաղթանակ ու դա անել այնպիսի ոգևորությամբ, կարծես, մեծ լավություն են արել հայ ժողովրդին. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը Այսպես կոչված սահմանային ճշգրտումները «օդում թողելուց» և միակողմանի զիջումներից հետո, ՔՊ-ն տարբեր խմբերով վոյաժներ է անում Տավուշի հանձնված ուղղություններով: ՔՊ-ի կողմից իրականացվող ավանդական տեխնոլոգիա է` հանձնումը, տապալումը, զիջումը ներկայացնել հաղթանակ ու դա անել այնպիսի ոգևորությամբ, կարծես, մեծ լավություն են արել հայ

Аравот 

Գործ ունենք ՀՀ կուտակային համակարգից լրիվությամբ զատ գործած համակարգի հետ, որում կուտակված կենսաթոշակի ճակատագիրը որոշելու հարցում ՀՀ կառավարությունը որևէ լիազորություն չի ունեցել և չի կարող ունենալ. Գեղամ Ստեփանյան

Ես չգիտեմ, թե ինչպես կարելի է բացատրել այս երևույթը․ 150 հազար մարդու ՀՀ Կառավարության որոշմամբ հստակ տարբերակում են ՀՀ մյուս քաղաքացիներից՝ փաստացի փախստական ճանաչելով, բայց նման հարցերում, չգիտես ինչու, համեմատական տանում ՀՀ մյուս քաղաքացիների հետ։

Аравот 

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կուսակցությունների կոալիցիան՝ Ժան Լյուկ Մելանշոնի գլխավորությամբ

Ֆրանսիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել «Նոր ժողովրդական ճակատ» ձախ կուսակցությունների կոալիցիան՝ Ժան Լյուկ Մելանշոնի գլխավորությամբ ստանալով 182 տեղ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Էմանուել Մակրոնի կոալիցիան՝ 168 տեղ։ Երրորդը Մարին Լը Պենի «Ազգային միավորումն» է 143 տեղով։ Ընտրությունների առաջին փուլում Լը Պենի կուսակցությունը հավաքել է ամենաշատ ձայները, և նրան խորհրդարանում մեծամասնություն էին կանխատեսել։ Ֆրանսիական TF1-ին

Аравот 

Կենտրոնանալ է պետք է սեփական իշխանության որակի վրա։ Մնացածը կառավարելի իրավիճակներ են. Վահե Հովհաննիսյան

Անհանգստության իրական աղբյուրը Շատերը մտահոգ են (գուցե՝ ոչ անհիմն) Իրանում Փեզեշքիանի հաղթանակով՝ համարելով ադրբեջանցի։ Մինչ այդ մտահոգ էինք Բայդենի հնարավոր պարտությամբ (գուցե՝ ոչ անհիմն), ավելի վաղ մտահոգ էինք Մակրոնի պարտությամբ, Լուկաշենկոն վաղուց «ադրբեջանամետ» է, իսկ Պուտինը՝ «Էրդողանի դաշնակիցը»։ Գուցե այս բոլոր մտահոգությունները տեղին են, բայց ճիշտ եզրահանգման մենք չենք գալիս՝ արդեն մի քանի դարի շարունակ.

Аравот 

 ԱԺԴ կուսակցությունը գտնում է, որ հապաղել այլևս չի կարելի. Եվրամիությանը անդամակցվելու հայտ ներկայացնելու հարցով անհրաժեշտ է կազմակերպել հանրաքվե

ԱԺԴ Կուսակցությունը դիմում է նաև բոլոր արտախորհրդարանական ուժերին միանալ այդ պահանջին՝ համոզված որ Արևմտյան կողմնորոշման ընդունման կողմնակիցները ի վիճակի են, համախմբելով իրենց ջանքերը հասնել նրան, որ Այո ասողների քանակը վճռորոշ լինի: