Июль
2024

Новости за 17.07.2024

Аравот 

«Արցախցիներս շատ հուզող հարցեր ու խնդիրներ ունենք». Խնապատից Մեծավան. Վրեժ Մելքումյանը շարունակում է զբաղվել ջերմոցային տնտեսությամբ

«Ապառաժ». Վրեժ Մելքումյանն ընտանիքով բնակություն է հաստատել Լոռու մարզի Տաշիր համայնքի Մեծավան գյուղում։ Այս գյուղում ապրում է 79 արցախցի ընտանիք: Վրեժը հայրենի Խնապատ գյուղում թողել է իր ողջ կյանքի ստեղծածը։ Այսօր ինքն իրեն հարց է տալիս՝ այդ ի՞նչ ուժ ու եռանդ ուներ, որ կարողացավ այդքանը ստեղծել․ նրա թևերը կինն ու 4 դուստրերն են, որ այստեղ

Аравот 

ԵՄ ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը և գործընկերները համախմբում են ջանքերը՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության խթանման շուրջ

17 հուլիսի, 2024 թ., Երևան – Այսօր Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հետ համատեղ մեկնարկել է 3 տարի տևողությամբ, 2․5 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր բյուջեով «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) կողմից։ Ծրագիրը, ՄԱԶԾ-ի ընդհանուր համակարգման ներքո, կաջակցի մարդու

Аравот 

Վերջին տարիների ընթացքում ՀՀ տնտեսությունը գրանցում է ՀՆԱ-ի կայուն երկնիշ աճ՝ տասնյակ հազարավոր քաղաքացիների օգնելով դուրս գալ աղքատության շեմից. Հակոբ Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: ԱԺ նախագահի տեղակալը ելույթ է ունեցել ֆորումի շրջանակում: «Տիկի՛ն նախագահ, Գործընկեր պատգամավորնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այս հարգարժան լսարանի առջեւ: Իր կենսագործման ամբողջ ընթացքում Կայուն զարգացման 2030 թվականի օրակարգը գործուն դերակատարություն է ունեցել

Аравот 

Արցախից բռնի տեղահանված հազարավոր քաղաքացիներ արդեն երկու ամիս է՝ չեն ստանում 40+10 հազար դրամ սոցիալական աջակցությունը

Թե բռնի տեղահանվածները ինչպե՞ս են հայտնվել շահառուների ցանկում՝ չգիտեն։ Փաստ է, որ առայժմ ոչ սերտիֆիկատ են ստացել, ոչ էլ բնակվարձի տեսքով աջակցությունը։

Аравот 

Նախարար Հովհաննիսյանը կարևորել է ԱԶԲ-ի կողմից Հայաստանին  ցուցաբերվող շարունակական աջակցությունը

Հուլիսի 17-ին ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպում է ունեցել Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) գործադիր տնօրենի տեղակալ Լևելին Չարլզ Ռոբերթսի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են ՀՀ և ԱԶԲ միջև համագործակցության ընթացիկ հարցերին, մասնավորապես՝ երկրի գործընկերության շրջանակին վերաբերող փաստաթղթի կարգավիճակին և ԱԶԲ տնօրենների խորհրդի կողմից հաստատման հնարավոր ժամկետներին: Նախարարի հարցադրմանն ի պատասխան` գործադիր

Аравот 

ՆԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել են Պարեկային ծառայության վարչական համալիր

Հուլիսի 16-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան շրջայց են իրականացրել Պարեկային ծառայության վարչակազմի, Երևան քաղաքի գնդի և Օպերատիվ կառավարման կենտրոնի վարչական համալիրում։ Ներկա էր նաև ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը։ ՆԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը շրջել են վարչական համալիրի տարածքում, ծանոթացել կատարված շինարարական աշխատանքներին։ Հյուրերը Պարեկային ծառայության վարչական

Аравот 

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակությունն այցելել է ՀՀ կրթական և մշակութային մի շարք հաստատություններ

Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՅՈՒՆԵՍԿՕ–ի գլխավոր տնօրենի` կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջիաննինիի գլխավորած պատվիրակությունն այցելել է մի շարք կրթական և մշակութային հաստատություններ: Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն այցի ընթացքում քննարկվել է ԿԳՄՍ նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ իրականացվող «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների ներառումը կրթական գործընթացում հոգեսոցիալական տոկունության բարձրացման միջոցով» ծրագիրը։ ՀՄԿ տնօրեն Լիլիթ Մնացականյանը ներկայացրել... Читать дальше...

Аравот 

Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու, նաև ՀՀ-ին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցերով որոշումները կկայացվեն հուլիսի 22-ին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ֆեյսբուքյան գրառումը Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու, ինչպես նաև` Հայաստանին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցերը ներառվել են Եվրոպական միության արտաքին հարաբերությունների խորհրդի (նախարարների խորհրդի) հուլիսի 22-ի նիստի օրակարգում։ Այս երկու հարցերի վերաբերյալ որոշումները համապատասխանաբար կկայացվեն այդ օրը։

Аравот 

«Պենտի»-ի նկատմամբ պատասխանատվության միջոց է կիրառվել՝ ակցիա իրականացնելիս անբարեխիղճ մրցակցության համար

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը պատասխանատվության միջոց է կիրառել «Ֆամի Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ՝ հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության համար։ Մասնավորապես, պարզվել է, որ 2023 թվականի հուլիսի 12-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ ընկերության կողմից իրականացված «Մինչև 70% զեղչ նշված տեսականու համար» բովանդակությամբ ակցիայի ընթացքում իրացված որոշ ապրանքների գնի տոկոսային նվազեցումը չի կատարվել ակցիայի մեկնարկի պահին նախորդող

Аравот 

«Թույլ չեմ տալիս իմ պատկերը լուսանկարել, ոչ էլ թույլ եմ տալիս իմ ձայնը հեռարձակել». Ուշագրավ քննարկում՝ Քոչարյանի որդու գործով դատին

Դատավոր Կարապետ Բադալյանը հայտարարեց, որ այդ առարկությունները ընդունելի չեն դատարանի համար. «Չի կարող դատավարությանը մասնակցող որեւիցե անձ ինքը որոշել, թե ամբողջ դատական նիստը տեսաձայնագրվելո՞ւ է, լուսանկարահանվելո՞ւ է, թե՞ ոչ: Դատարանն է որոշում: Օրենսգիրքը նիստի կամ դրա մի մասի նկարահանման վերաբերյալ հստակ կարգավորումները տալիս է: Առավելագույնը, ինչը կարող է պաշտպանել կողմը իր հայեցողությամբ, դա իր սեփական նկարների պաշտպանությունն է»:

Аравот 

Հայագիտական կոնգրեսը Մատենադարանի գործունեությունը դնելու է միջազգային տեսանկյունից նոր հարթության վրա. Արա Խզմալյան

«Մեծ հնարավորություն է ստեղծվում բարդագույն ժամանակներում քննարկելու եւ ձեւավորելու հայագիտության միջազգային դիրքավորման, հայագիտության առաջընթացի համար… Մեր ակնկալիքները շատ մեծ են այս քննարկումներից»,- Հայագիտական միջազգային կոնգրեսին նվիրված ասուլիսում նշեց «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-հիմնադրամի տնօրեն Արա Խզմալյանը: Նա ասաց, որ կոնգրեսին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել բազմաթիվ օտարազգի հայագետներ՝ այդ թվում՝ Օքսֆորդի, Հարվարդի,

Аравот 

Արցախցիներին աջակցելուն ուղղված ի՞նչ ծրագրեր է իրականացնում ՀԲԸՄ-ն. «Ա1+»

Հայ բարեգործական ընդհանուր միությունը նախապատերազմական շրջանում էլ արցախցիների համար տարաբնույթ ծրագրեր էր իրականացնում։ Արցախում միության գրասենյակ էր գործում, որը չորս ուղղություններով ծրագրեր էր իրականացնում։ «2020 թվականի պատերազմից հետո և շրջափակման ընթացքում այդ ծրագրերն ուղղվեցին բնակչության դիմակայունության բարձրացմանը։ Օրինակ՝ մանկավարժների ու բուժաշխատողների հետ առաջին բուժօգնության, Արցախի էներգետիկ և պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ»,- Ա1+ի հետ զրույցում ասում

Аравот 

«Երևանի ալրաղաց» գործարանում հրդեհ է բռնկվել. Shamshyan.com

Shamshyan.com. Այսօր՝ հուլիսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։05-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոսի փողոցում գտնվող «Երևանի ալրաղաց» գործարանից ծուխ է նկատվում։ Մինչ հրշեջների ժամանումը կրակի տարածման դեմ պայքարել են ալրաղացի աշխատակիցները, հրշեջները այնուհետև նախ կանխել են կրակի տարածումը, ապա

Аравот 

«Հաճախ են մարդիկ հարցնում՝ ինչո՞ւ են Երեւանում անշարժ գույքի գները թանկ, բացատրությունը պարզ է՝ մենք ունենք Սփյուռք»․ մասնագետը՝ շուկայի միտումների մասին

«Երբ դեպի Հայաստան հոսքը նվազեց, անշարժ գույքի երկրորդային շուկայում պահանջարկը եւ գները սկսեցին նվազել»։

Аравот 

Երևանի 25-ամյա բնակիչը կալանավորվել է համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու մեղադրանքով

2024թ. հուլիսի 9-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ԵՔՎ ՔՀ բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Էրեբունի փողոցի շենքերից մեկի մոտ կրակոցներ են արձակում և վիրավոր քաղաքացի կա։ Նույն օրը ՝ ժամը 19։05-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ  «ձախ սրունքի հրազենային վիրավորում» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել Երևան քաղաքի 27–ամյա

Аравот 

Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Իրանի հետ փոխգործակցութունը

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բարեհաջող անցկացնելու կապակցությամբ: Անդրադառնալով Իրանի Մեջլիսի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի հետ օրերս կայացած հանդիպմանը` ԱԺ նախագահի տեղակալը բարձր է գնահատել Իրանի

Аравот 

«Ազգային փոքրամասնությունների մասին» և «Իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքների նախագծերին վերաբերող հարցերը քննարկվել են արտագնա ձևաչափով քննարկմանը

Մարդու իրավունքների տիրույթում գտնվող երկու կարեւոր օրենքների նախագծեր են համակողմանի եւ արդյունավետ քննարկվել այս օրերի ընթացքում, որին մասնակցել են տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Հույս ունեմ, որ տեսանելի ապագայում նախագծերը կամբողջանան եւ կներկայացվեն օրենսդիր մարմնի քննարկմանը: Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը: «Ազգային փոքրամասնությունների մասին» եւ

Аравот 

Անկախության հռչակագրի հղման հարցը խորհրդում չի քննարկվել և մոտակա ժամանակահատվածում չի քննարկվելու. Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը Քանի որ շատ եք հարցնում, ասեմ. 1.Նոր Սահմանադրության ընդունումը 2027 թվականից շուտ չի լինելու։ 2.Սահմանադրության նախաբանին և/կամ անկախության հռչակագրի հղման հարցը խորհրդում չի քննարկվել և մոտակա ժամանակահատվածում չի քննարկվելու։ 3.Խորհրդի այսօրվա նիստում քննարկվել է ապագա սահմանադրության մոդելը (որ այն լինի պրինցիպներ սահմանող և ոչ միկրոկարգավորումներով)։

Аравот 

Մեր կողմից ձևավորվելիք Հաշտեցման կառավարության անցումային շրջանի ընթացքում մենք քաղաքական գնահատական ​​ենք տալու վերջին 30 տարիների դեպքերին. Բագրատ սրբազան

«Դաշնակցությունը, Հանրապետական ​​կուսակցությունը... Կան բազմաթիվ այլ կուսակցություններ: Բոլորը ներգրավված են»

Аравот 

Հայաստանն ունի բարձր սեյսմիկ խոցելիություն, ուստի անգնահատելի է Ծառայության դերը սեյսմիկ ռիսկի նվազեցման գործում. Վահե Ղազարյան

Հարգելի՛ աշխատակիցներ, համակարգի վետերաններ, գործընկերներ, Սրտանց շնորհավորում եմ Սեյսմիկ պաշտպանության ծառայության ստեղծման 33-րդ տարեդարձի առթիվ: Աղետների ռիսկի կառավարման ոլորտում ՆԳ նախարարությունը կարևորում է սեյսմիկ պաշտպանությունը: Ծառայության արդիականացման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում՝ համագործակցելով նաև միջազգային գործընկերների հետ։ Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի աշխատակիցներն արել ու շարունակում են անել ամեն ինչ, որպեսզի ապահովվի սեյսմիկ անվտանգությունը, և... Читать дальше...

Аравот 

Անհատն «ազատագրված» է: Իսկ անձը՞

Եթե խոսքն անհատի մասին է, ապա կարեւոր չէ, թե ով է նա, կարեւոր է, թե ինչպես է ներկայանում «Տեսեք, թե ինչպիսի կրոնական հանդիսավորությամբ է ժամանակակից աշխարհը հռչակել անհատի սրբազան իրավունքները եւ ինչպիսի գին է դրա համար վճարել, – 1925 թվականին գրում էր ֆրանսիացի կաթոլիկ փիլիսոփա Ժակ Մարիտենը, – Մինչդեռ արդյո՞ք երբեւէ որեւէ անհատ այս աստիճանի