Июль
2024

Новости за 17.07.2024

Аравот 

Քաղաքաշինության կոմիտեն ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար բնակելի տների նախագծեր է հրապարակել

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում բնակելի տների կառուցման նպատակով շահառուները կարող են օգտվել օրինակելի նախագծերից։ Քաղաքաշինության կոմիտեի պաշտոնական www.minurban.am կայքի «Ուղեցույցներ» բաժնում հրապարակված են լիցենզավորված կազմակերպությունների կողմից մշակված նախագծանախահաշվային փաստաթղթեր, որոնք անցել են փորձաքննություն և համաձայնեցված են կոմիտեի հետ։ Առանձնացվել են 40 քմ, 60 քմ, 75 քմ, 90 քմ

Аравот 

Վաղեմության ժամկետների վերաբերյալ Վճռաբեկ դատարանի նախադեպային դիրքորոշումն ամենաշատն է հիշվում դատարաններում

2017 թվականի դեկտեմբերի 13-ին Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ստացվեց Խ. Պետրոսյանի՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 34-268-րդ հոդվածի 3-րդ մասով, Հ. Շանոյանի վերաբերյալ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-34-268-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված թիվ 13202517 քրեական գործը: Առաջին ատյանի դատարանի՝ 2023

Аравот 

«Օդագնացները». Ճամբարի նպատակն էր Հայաստանի համայնքներում թռչող սարքեր պատրաստող թիմեր ձևավորել

Հուլիսի 5-ից 11-ը Գյումրի քաղաքի «ՄԻՏ» կրթական կենտրոնում տեղի ունեցավ «Օդագնացները» տեխնոլոգիական ճամբարը, որին մասնակցեց 40 պատանի Հայաստանի բոլոր մարզերի 10 համայնքներից: Ճամբարի նպատակն էր Հայաստանի համայնքներում ձևավորել թռչող սարքեր պատրաստող և կառավարող թիմեր: Ճամբարում պատանիները ունեցան ոչ միայն մասնագիտական դասընթացներ, սեմինարներ, այլև ձեռք բերեցին գոյատևման և թիմային աշխատանքի ուժեղ հմտություններ։ Հանդիպեցին տեխնոլոգիական ոլորտի մի

Аравот 

«Բնակարանս քանդվում է». 83 տարեկան կինը քաղաքապետարանի, խմբագրությունների դռներին է

Թոշակառու, Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում 40 տարի աշխատած Լաուրա Մանուկյանի խնդրին «Առավոտում» անդրադարձել եմ 2011 թվականին: 2009 թ. Լ. Մանուկյանը հայց էր ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան՝ իր գույքը վնասած հարեւանի դեմ: Դատարանը հայցը մերժել էր՝ որակելով անհիմն, իսկ Լ. Մանուկյանից բռնագանձել էր ութ հազար դրամ՝ որպես չվճարած պետտուրք: Երեկ նա նորից «Առավոտի»

Аравот 

Հրաչ Դավթյանը` ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնի պետ

Արդարադատության առաջին դասի խորհրդական Հրաչ Դավթյանը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Ապարանի քննչական բաժնի պետ: Հրաչ Դավթի Դավթյանի Կենսագրություն Ծնվել է 1983թ. փետրվարի 26-ին, Արարատի մարզի Ներքին Դվին գյուղում: 2005թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը: 2004-2006թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում: Աշխատանքային գործունեություն

Аравот 

Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Թագավորություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հուլիսի 17-20-ն աշխատանքային այցով մեկնել է Միացյալ Թագավորություն՝ Լոնդոն, որտեղ կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի չորրորդ գագաթնաժողովին: ՄԹ-ում նախատեսված են երկկողմ հանդիպումներ մի շարք միջազգային գործընկերների հետ: ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ Լուսանկարն՝ արխիվային

Аравот 

Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի շուրջ վերջին զարգացումները

Նյու Յորք աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՄԱԿ կառույցների, այդ թվում՝ ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ ծրագրերի իրականացանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի կողմից Կայուն զարգացման նպատակների արդյունավետ իրականացման

Аравот 

«Ամեն մարդ չի կանա խմի, իմ ջուրն ուրիշ ջրեն է…» կամ՝ «Սարդարապատի պարերն ամեն մարդ չի կանա պարի…»

Մուրադ Հակոբյանի անվան 40-ամյա «Սարդարապատ» պարարվեստի դպրոցի հաշվետու համերգը կայացավ Էդգար Հակոբյանի ղեկավարությամբ, մանուկ եւ պատանի պարող-պարուհիների սաների ծնողներով եւ բարեկամներով լեփ-լեցուն դահլիճում` Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում: Ռազմապարերը եւ մարտապարերը բնորոշ են ՀՀ ԶՈՒ «Սարդարապատ» պարի պետական անսամբլի բազմաբնույթ պահանջներ իրականացնող ելույթներում: Պարասեր հանդիսականը տեղյակ է, որ «բանակի անսամբլը» հաճախ հանդես

Аравот 

«Այսպիսի արարքներ բացարձակապէս անընդունելի են». ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն՝  Պուրճ Համուտի դէպքին գծով

Յայտնի անցեալով եւ շրջանին մէջ հարցեր ստեղծելով ծանօթ այդ անձերը կրակեցին, հայհոյանքներ եւ համայնքային կիրքեր հրահրող արտայայտութիւններ բացագանչեցին, սակայն «Նիկոլ Դուման» ակումբի մեր ընկերները եւ շրջանի բնակիչները յաջողեցան ետ մղել այդ խմբակները:

Аравот 

Հայ պատանդներին վերադարձնելու ձախողումը թուլացնում է Հայաստանի ինքնիշխանությունը և անվտանգությունը. ամերիկահայ փաստաբան. News

News.am–ը շարունակում է հարցազրույցների շարքը՝ միջազգային իրավունքի մասնագետների, իրավապաշտպանների և մարդու իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող փորձագետների հետ, հասկանալու համար՝ ի՞նչ պետք է անել և ի՞նչ մեխանիզմներ են առկա Բաքվում ապօրինի պահվող 23 հայ գերիներին, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության իրավունքների պաշտպանության, նրանց նկատմամբ խոշտանգումներ թույլ չտալու և նրանց վերադարձն ապահովելու համար: Այս անգամ զրուցել ենք

Аравот 

Դավադրությունների քրոնիկ փնտրտուք, մեղադրանքների շարան

Ռուսաստանը պաշտպանում է Հայաստանի նկատմամբ թշնամական դիրքորոշում ունեցող Թուրքիայի ու Ադրբեջանի շահերը` նույնացնելով, կամ` հավասարեցնելով այդ շահերը ռուսականի հետ Ռուսաստանը մտահոգված է, որ ԵՄ առաքելությունը Հայաստանում կարող է դառնալ մշտական: «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում Մոսկվայի հերթական անհանգստությունն է հայտնել Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Մենք մտահոգված ենք, որ Երեւանի հավանությամբ, առաքելությունը ոչ միայն ընդլայնվում է, այլ

Аравот 

Ինչպես է յուրաքանչյուր եվրոն հաշվարկված Գերմանիայում. վերահսկել են իրենց պաշտոնյաների ներկայությունը Եվրո-24-ի ստադիոնում. «Հրապարակ»

Վերջում էլ ՔՊ առաջնորդը` կնոջ հետ, իբրեւ թե «աշխատանքային այցով», մեկնեց Գերմանիա, որ ֆուտբոլի եզրափակիչը մարզադաշտում դիտի

Аравот 

ՔՊ-ն ինչ իշխանության է, որքան էլ, բարելավումներն անում են, դա ռեֆորմ համարել եւ այն էլ՝ ավարտուն, հնարավոր չէ. Դավիթ Խաժակյան. «Իրավունք»

Եվ եթե մեզ չեն հրավիրում եւ նախընտրում են գործել նախկին երկու նախագահների ուժերի հետ, դա, ինչ խոսք, սրբազանի ընտրությունն է:

Аравот 

Ավետ Ադոնց. Խաղաղության այս պայմանագրում ես չեմ տեսնում մեր պետական շահը, ՀՀ տարածքային ամբողջականության, մեր անվտանգության ապահովումը. «Հրապարակ»

Հարցազրույց ԱԳ նախկին փոխնախարար, դիվանագետ Ավետ Ադոնցի հետ – Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին վերջին շրջանում ԱՄՆ-ից հնչել են մի շարք հայտարարություններ, որոնք շատերին տարընթերցման տեղիք են տվել։ Բլինքենն ասում է, թե Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության պայմանագրի կնքմանը, մինչդեռ Ալիեւը հստակ ասում է՝ խաղաղության պայմանագիրը կկնքվի, եթե Հայաստանը փոխի իր սահմանադրությունը։ Ի՞նչ է իրականում կատարվում։

Аравот 

Նոյնն է, թէ Էյֆելի աշտարակը տեղափոխուի այլ վայր. «Ակադեմական քաղաք» ծրագրով Երեւանը պիտի զրկուի իր գլխաւոր յատկանիշէն. «Ասպարեզ»

«Ակադեմական քաղաք» կոչուած ծրագրին մասին արդէն տարի մըն է կը խօսուի ու կը գրուի Հայաստանի մամուլին մէջ եւ կամ կը հրամցուի սակաւապետերու (օլիկարխ) եւ վարչակարգին կողմէ հովանաւորուող հեռուստակայաններու կողմէ։ Այս նոյն շրջանին, խօսք ելաւ նաեւ Կոմիտասի անուան երաժշտանոցը ուրիշ տեղ մը տանելու առաջարկութեան մասին։ Ատեն մը խօսուեցաւ նաեւ Երեւանի Պետական համալսարանը այլ տեղ փոխադրելու մասին

Аравот 

Նախկին դատավոր. «Կարեն Անդրեասյանին հաջողվեց անել այն, ինչը ոչ մի ԲԴԽ նախագահի չհաջողվեց անել». «Հրապարակ»

Բարձրագույն դատական խորհուրդը մի կարճատեւ դադարից հետո վերսկսել է իշխանության համար անցանկալի դատավորների լիազորությունները դադարեցնելու գործընթացը: Երեկ ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները` բավարարելով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը: Հիշեցնենք, որ 2024 թ. մարտի 1-ին Դանիբեկյանի նկատմամբ կարգապահական վարույթ էր հարուցվել։ Հիմքը Դատական դեպարտամենտի հրապարակած տեսանյութն էր, որտեղ խոսվում է նաեւ ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ

Аравот 

Մինչև 2026 թվականը 300 դպրոց ու 500 մանկապարտեզ պետք է նորոգվեր, կառուցվեր,  վերակառուցվեր: Դպրոցների դեպքում չի իրականացվել անգամ նախագծի կեսի կեսը. «Ժողովուրդ»

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը ներկայացրեց մի ծրագիր, որով մինչեւ 2026 թվականը 300 դպրոց ու 500 մանկապարտեզ պետք է նորոգվի, կառուցվի եւ վերակառուցվի։ 2021 թվականի օգոստոսի 18-ին ՀՀ Կառավարությունը հաստատել էր այն։ «Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց նախարարությանը, փորձեցինք հասկանալ՝ ծրագրի վերաբերյալ ինչպիսի կատարողական կա, որ փուլին են հասել: ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից փոխնախարար Արաքսիա

Аравот 

Աննա Դանիբեկյանը կապ չունի

Իշխանությունը փորձում է ձեւ անել, թե այն իրողությունը, որ Ռոբերտ Քոչարյանը մինչ օրս ազատության մեջ է, ունի կոնկրետ «մեղավոր»՝ ի դեմս դատավոր Աննա Դանիբեկյանի: Եթե որեւէ կողմնակի դիտորդ հետեւի գործընթացին եւ ծանոթ չլինի Հայաստանի ԲԴԽ-ին ու ընդհանրապես դատական համակարգին, նա կարող է հավատալ, որ նման բան հնարավոր է: Բայց նրանք, ովքեր 33 տարի ապրել են

Аравот 

«Հոկտեմբերի 19-ին եղել է հնարավորություն՝ պատերազմը կանգնեցնելու, սակայն այդ հնարավորությունը չի օգտագործվել, որովհետեւ ռազմաքաղաքական իշխանությունը իրավիճակին համահունչ չի եղել»․ Էդմոն Մարուքյան

Ու այդտեղ արձանագրենք  մի իրավիճակ․ ԱԽ-ում շատ մարդիկ չգիտեին, որ այդ տարածքները այլեւս մեր վերահսկողության տակ չեն։ Բայց երբ ես ասում էի՝ գիտեմ, որ դրանք մեր վերահսկողության տակ չեն, ինձ պատասխանում էր, թե մարտեր են ընթանում։ Մասնավոր օրինակ՝ Հադրութը։

Аравот 

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաեւ Հայաստանում

Երկրաշարժը զգացվել է Տավուշի մարզում, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Ալավերդի քաղաքներում՝ 3-4 բալ, Գեղարքունիքի մարզում՝ 3 բալ, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում՝ 3 բալ, Երևան քաղաքում՝ 2 բալ ուժգնությամբ։