Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ Իեն Բորջը

Մայիսի 13-ին աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջը: Մայիսի 13-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով: Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարների առանձնազրույցը տեղի կունենա ժ. 10:00-ին, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը

Читайте на 123ru.net