Ըմբշամարտի ԵԱ. Յուրիկ Հովեյանը հաղթել է թուրք մրցակցին

Սերբիայի Նովի Սադ քաղաքում շարունակում է ընթանալ ըմբշամարտի Եվրոպայի Մ20 առաջնությունը։ Հայաստանը ներկայացնող Յուրիկ Հովեյանը դարձել է Մ20 ԵԱ բրոնզե մեդալակիր: 67կգ քաշային կարգում երրորդ տեղի համար գոտեմարտում հայ ըմբիշը ժամանակից շուտ՝ 14։4 հաշվով հաղթանակի է հասել թուրք Էնես Ուլկուի նկատմամբ։ Ռուսաստանը ներկայացնող Պապիկ Ջավադյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն:

Читайте на 123ru.net