«Թույլ չեմ տալիս իմ պատկերը լուսանկարել, ոչ էլ թույլ եմ տալիս իմ ձայնը հեռարձակել». Ուշագրավ քննարկում՝ Քոչարյանի որդու գործով դատին
Դատավոր Կարապետ Բադալյանը հայտարարեց, որ այդ առարկությունները ընդունելի չեն դատարանի համար. «Չի կարող դատավարությանը մասնակցող որեւիցե անձ ինքը որոշել, թե ամբողջ դատական նիստը տեսաձայնագրվելո՞ւ է, լուսանկարահանվելո՞ւ է, թե՞ ոչ: Դատարանն է որոշում: Օրենսգիրքը նիստի կամ դրա մի մասի նկարահանման վերաբերյալ հստակ կարգավորումները տալիս է: Առավելագույնը, ինչը կարող է պաշտպանել կողմը իր հայեցողությամբ, դա իր սեփական նկարների պաշտպանությունն է»: