Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ֆրանսիական ռազմական գործակցության մասին Մակրոնի հայտարարություններին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին X-ի իր միկրոբլոգում ներկայացրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ։ «Նախագահ Էմանուել Մակրոնը՝ Հայաստանին ֆրանսիական զենք մատակարարելու մասին. բնական է պարզապես պատասխանել ինքնիշխան երկրի խնդրանքին, որը ցանկանում է զինվել և զգում է, որ կարող է այլ երկրի ագրեսիայի ենթարկվել», – Մակրոնի խոսքերն է մեջբերել դեսպան Դըկոտինյին։

Читайте на 123ru.net