ՀՀ ՊՆ-ում ԱՄՆ ներկայացուցիչ ունենալու տեղեկատվությունը փակ է. ի՞նչ նշանակություն ունեն «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները
Հուլիսի 15-ին, Հայաստանում մեկնարկեցին եւ մինչեւ հուլիսի 24-ը կշարունակվեն «Արծիվ գործընկեր-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունները, որում ներգրավված են ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները: Զորավարժությունների նպատակն է, ըստ պաշտոնական Երեւանի՝ բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման