ՀՀ ԱԳՆ-ն պետք է անհապաղ հրավիրի մեր երկրում Բելառուսի դեսպանին ԱԳՆ, ներկայացնի բողոք՝ անհիմն արտահայտությունների համար և առաջարկի վերադառնալ Մինսկ. Արման Բաբաջանյան
«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրում է. «Հայաստանի նկատմամբ Բելառուսի նախագահի կողմից հնչեցված անհարգալից հայտարարություններից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պետք է անհապաղ հրավիրի մեր երկրում Բելառուսի դեսպանին ԱԳՆ, ներկայացնի բողոք՝ անհիմն արտահայտությունների համար և առաջարկի վերադառնալ Մինսկ՝ լրացուցիչ կոնսուլտացիաների համար: Այս քայլը կարտացոլի Հայաստանի պետական արժանապատվության և ինքնիշխանության պաշտպանության մեր պատրաստակամությունը, ինչպես նաև