Դատավորների ընդհանուր ժողովն ընտրել է ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող երկու անդամների
Այսօր հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովն ավարտվեց: Օրակարգում Ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող երկու անդամների ընտրության հարցն էր: Քվեարկության արդյունքներով ընտրվեցին՝ Սլավիկ Թորոսյանը և Գաբրիել Պետրոսյանը։ Շնորհավորում ենք ընտրված անդամներին և մաղթում հաջող ընթացք: