Բաքուն Հայաստանից պահանջում է տվյալներ տրամադրել անհետ կորած ադրբեջանցիների մասին. Երևանից արձագանքում են. «Ազատություն»
Բաքուն վերջին շրջանում պարբերաբար Երևանից պահանջում է տվյալներ տրամադրել 90-ականներին անհետ կորած ադրբեջանցիների մասին։ Նախօրեին Բաքվում կազմակերպված միջազգային համաժողովների մասնակիցներին՝ մի շարք երկրների օմբուդսմեններին, նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչին հղած իր ուղերձում Ադրբեջանի նախագահը պնդել էր, թե Երևանը պետք է Բաքվին «տրամադրի ադրբեջանցիների զանգվածային գերեզմանների քարտեզները ու պատժի մեղավորներին»։ Մեղադրելով Հայաստանին ապակառուցողական լինելու մեջ,