Շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային
2024 թվականի հոկտեմբերի 5-ին Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի (WCIT) շրջանակներում շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրես» թեմային: Մեկ նամականիշով գեղաթերթիկի մարումն իրականացրել են ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանը, նախարարի խորհրդական, «WCIT 2024»-ի համակարգող Նազելի Հայրապետյանը, Նորարարությունների, տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (WITSA) նախագահող Շան