Թուրքիան ռազմագործողություն է իրականացրել Իրաքի հյուսիսում

Ermenihaber. Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել Իրաքի հյուսիսում իրականացված ռազմագործողությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ նշվում է, որ սեպտեմբերի 28-ից 29-ն ընկած ժամանակահատվածում Իրաքի Գարայի շրջանում 7, իսկ Հաքուրքում 5 քուրդ զինյալ է սպանվել, ովքեր իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) անդամներ են եղել: Ընդգծվել է, որ նման գործողությունների իրականացմանւ հարցում Թուրքիան վճռական է:

Читайте на 123ru.net