Արմեն Գրիգորյանը և դեսպան Բուշը անդրադարձել են Հայաստան-Գերմանիա համագործակցության հեռանկարներին

Հոկտեմբերի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Կլաուդիա Բուշին: ԱԽ քարտուղարը շնորհավորել է դեսպանին պաշտոնը ստանձնելու առիթով և վստահություն հայտնել, որ տիկին Բուշը կնպաստի Հայաստան-Գերմանիա երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների զարգացմանը: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ համագործակցության հեռանկարներին և քննարկել տարածաշրջանային անվտանգային իրավիճակին առնչվող հարցեր: ՀՀ ԱԽ գրասենյակ

Читайте на 123ru.net