Բալանդինին Բելառուսին արտահանձնելուց հետո նրա իրավունքների խախտման համար պատասխանատու է լինելու Հայաստանի Հանրապետությունը. ՀՔԱՎ
2024թ․ հոկտեմբերի 7-ին ՀՔԱՎ գրասենյակի հետ կապ է հաստատել մեր իրավական պաշտպանության ներքո գտնվող Բելառուսի քաղաքացի Վլադիմիր Բալանդինը։ Վ․Բալանդինին տեղեկացրել են, որ իրեն պատրաստվում են արտահանձնել Բելառուսի իշխանություններին։ Համաձայն ՀՀ Սահմանադրության, ներպետական օրենսդրության և ՀՀ-ի կողմից վավերացրած միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների՝ ոչ ոք չի կարող հանձնվել օտարերկրյա պետությանը, անգամ եթե դա անձի քաղաքացիության պետությունն է, եթե լուրջ