Մրգաստանի 58-ամյա բնակչի տանը մեծ քանակի թմրանյութ է հայտնաբերվել
Հոկտեմբերի 7-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ստացել էին հավաստի տեղեկություն, որ Արմավիրի մարզի Մրգաստան գյուղի բնակիչ 58-ամյա տղամարդն իր բակում աճեցնում է կանեփ, տանն էլ պահում և օգտագործում է թմրանյութ: Նույն օրը ստուգման նպատակով քրեական հետախույզներն այցելեցին Մրգաստան: Ոստիկանների բանավոր պահանջի և բացատրական աշխատանքի արդյունքում տանտերը հայտնեց, որ ունի մարիխուանա տեսակի թմրամիջոցի չոր զանգված,