Համլետ Ադամյանն ու Հենրիկ Ճղրիկյանը նույնպես հաղթանակով մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում
Բուլղարիայի մայրաքաղաքում մեկնարկած բռնցքամարտի 22 տարեկանների Եվրոպայի առաջնության մեկնարկային օրվա երեկոյան մրցահերթում Հայաստանը ներկայացնող 80 կգ քաշային Համլետ Ադամյանը մենամարտեց բելգիացի Ուսամա էլ Մուսսայի հետ ու առավելության հասավ նրա նկատմամբ: Հայաստանի հավաքականի հաղթական երեկոն եզրափակեց 92 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը, որը Դոնատ Սիլայի (Կոսովո) հետ մենամարտում, չնայած մրցակցի բարձր հասակին, արագ գտնում էր պաշտպանության բացերը,