Հայաստանի հավաքականի ձախողումները շարունակվում են
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի չորրորդ մրցափուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընդունեց Հյուսիսային Մակեդոնիային եւ պարտվեց 0:2 հաշվով: Առաջին խաղակեսում մեր թիմը շոշափելի առավելություն եւ մրցակցի դարպասը գրավելու մի քանի իրական հնարավորություն բաց թողեց ձեռքից, ինչի համար չգրված ֆուտբոլային օրենքով պատժվեց: Երկրորդ խաղակեսը միանգամայն այլ պատկեր ունեցավ: Մեր տղաները սկսեցին հաճախակի սխալվել,