Կարեն Խաչանովը Փարիզի Masters-ում մտել է քառորդ եզրափակիչ

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը Փարիզում ընթացող Rolex Parix Masters մրցաշարի երրորդ շրջանում երկու սեթում 7:6, 6:4 հաշվով առավելության է հասել Ավստրալիան ներկայացնող ազգությամբ ռուս Ալեքսեյ Պոպիրինին: Քառորդ եզրափակչում Խաչանովը հանդիպելու է բուլղարացի Գրիգոր Դիմիտրովին, որի հետ դիմակայությունները որպես կանոն անցնում են անզիջում պայքարում: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Читайте на 123ru.net