Սպանված երիտասարդը 2 օր առաջ էր վերադարձել ՌԴ-ից․ մանրամասներ՝ Մեղրաշեն գյուղում կատարվածից
Շիրակի մարզի Արթիկ խոշորացված համայնքի Մեղրաշեն գյուղում երեկ սպանություն էր տեղի ունեցել։ Մեղրաշենցիների պատմելով՝ գյուղի տղաները հավաքված են եղել զրուցարանում (բիսետկայում), նրանց միացել է սպանվածը՝ 30-ամյա Գևորգ Գ․-ն։ Նրա բարևելու ձևը դուր չի եկել նստածներից մեկին՝ նույն գյուղի 29-ամյա բնակիչ Արգիշտի Ա․-ին, որը սկսել է հայհոյել, թե «Էդ լավ չբարևեցիր, հա՞»։ Գևորգ Գ․-ն սաստել է