Սեւիկյանը մինչեւ մրցաշրջանի ավարտը կմնա Մոսկվայի «Լոկոմոտիվում»
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սեւիկյանի ակումբի՝ Մոսկվայի «Լոկոմոտիվի», ղեկավարությունը ֆուտբոլիստի հետագա կարիերայի մասին որոշում կկայացնի մրցաշրջանի ավարտին: Այս մասին հայտարարել է երկաթուղայինների ակումբի մարզական տնօրեն Դմիտրի Ուլյանովը: Հայ ֆուտբոլիստը «Լոկոմոտիվում» հանդես է գալիս վարձակալությամբ: Հունգարական «Ֆերենցվարոշի» հետ պայմանագրի ժամկետը մինչեւ 2024/25 մրցաշրջանի ավարտն է: Սեւիկյանն ընթացիկ մրցաշրջանում «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 11 հանդիպման,