Աղմկիր՝ որքան ուզում ես․ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրապարակել Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված խաղաղության բոլոր (այդ թվում՝ 2019թ. հունիսի) պլանները և հայկական դիվանագիտության պաշտոնական պատասխանները դրանց։ Այդ մասին նախագահը գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում՝ արձագանքելով Փաշինյանի՝ իրեն և մյուս նախագահներին ուղղված բանավեճի հրավերին։