Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացն առաջիկայում կավարտվի․ Factor

Իվանյանում ընթանում է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը նվիրված միջոցառումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցում են Ադրբեջանի և ՌԴ-ի ՊՆ բարձրաստիճան զինվորականներ։ Լրատվամիջոցների հետ զրույցում Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Անար Էյվազովը հայտարարել է, որ ռուս խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացն առաջիկայում կավարտվի։ Այս մասին հայտնում է Factor.am-ը: «Մեր երկրի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերման վերաբերյալ Ադրբեջանի […]

The post Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացն առաջիկայում կավարտվի․ Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Իվանյանում ընթանում է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերմանը նվիրված միջոցառումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջոցառմանը մասնակցում են Ադրբեջանի և ՌԴ-ի ՊՆ բարձրաստիճան զինվորականներ։ Լրատվամիջոցների հետ զրույցում Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավար, գնդապետ Անար Էյվազովը հայտարարել է, որ ռուս խաղաղապահ զորախմբի դուրսբերման գործընթացն առաջիկայում կավարտվի։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Մեր երկրի տարածքից ռուս խաղաղապահների դուրսբերման վերաբերյալ Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ միջոցառում է անցկացվում՝ կապված ռուս խաղաղապահների գործունեության դադարեցման հետ։ Խաղաղապահների դուրսբերման գործընթացը ներկայում շարունակվում է և կավարտվի մոտ ապագայում։ Նշեմ, որ Ադրբեջանի տարածքից խաղաղապահների դուրսբերումն իրականացվում է պլանի համաձայն։ Այդ մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի»,- ասել է Էյվազովը։

Նա հավելել է, որ Արցախի դեմ իրականացված ռազմական ագրեսիայից հետո խաղաղապահ առաքելության կարիքը չկա։ Հիշեցնենք՝ ապրիլի 16-ի երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ հայկական Դադիվանք վանական համալիրի պաշտպանությունը ռուս խաղաղապահները փոխանցել են ադրբեջանական ոստիկանությանը։ Դրանից հետո սկսեցին տարածվել ռուս խաղաղապահների տեխնիկայի շարասյուների տեղաշարժի տեսանյութեր։

Ավելի ուշ պաշտոնական Բաքուն ու Մոսկվան հաստատեցին, որ սկսվել է Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման գործընթացը։ Ապրիլի 22-ին էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնել էր ՌԴ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների։ Այցից հետո Ալիևը հայտարարել է, որ Արցախից ռուս խաղաղապահների վաղաժամ դուրսբերման որոշումը կայացվել է Պուտինի հետ համատեղ։

The post Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացն առաջիկայում կավարտվի․ Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net