ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև առկա իրավիճակի հաղթահարման հույս են հայտնել

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հույս է հայտնել, որ Հայաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջև առկա իրավիճակը կհաղթահարվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով փոխարտգործնախարար Պանկինի հայտարարությունը։ ՌԴ փոխարտգործնախարարը նաև հավելել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում վստահելի դաշնակիցներ ունի՝ չնայած տարաբնույթ հայտարարություններին և շրջանառվող ասեկոսեներին։ «Հուսով ենք, որ մենք կհաղթահարենք այս […]

The post ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև առկա իրավիճակի հաղթահարման հույս են հայտնել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը հույս է հայտնել, որ Հայաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջև առկա իրավիճակը կհաղթահարվի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ մեջբերելով փոխարտգործնախարար Պանկինի հայտարարությունը։

ՌԴ փոխարտգործնախարարը նաև հավելել է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում վստահելի դաշնակիցներ ունի՝ չնայած տարաբնույթ հայտարարություններին և շրջանառվող ասեկոսեներին։

«Հուսով ենք, որ մենք կհաղթահարենք այս պահը, և մեր հայ դաշնակիցները, որոնք հանդիսանում են ՀԱՊԿ անդամ, ովքեր չեն հայտարարել ո՛չ ՀԱՊԿ-ից դուրս գալու, ո՛չ էլ ՀԱՊԿ-ի հետ խզման մասին, կկարողանան լինել միասնական կազմավորման մեջ»,- հայտարարել է Պանկինը «Ռուսաստան- Իսլամական աշխարհ. Կազանֆորում» միջազգային տնտեսական ֆորումի ընթացքում։

The post ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանի և ՀԱՊԿ-ի միջև առկա իրավիճակի հաղթահարման հույս են հայտնել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net