Ընդդիմությունը հերթական անգամ պինդ պահեց Փաշինյանի իշխանությունը՝ փչացնելով շարժման մթնոլորտը և թատրոն ցույց տալով խորհրդարանում. Անի Սամսոնյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը – Տիկի՛ն Սամսոնյան, իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ «փողոցով իշխանության չեն գալիս, ՀՀ-ն ժողովրդի պետությունն է», Հովիկ Աղազարյանն էլ արձանագրել է, որ «ՀՀ քաղաքացին կայացել է»։ Իշխանության այս ու շարժման համատեքստում բխող մյուս հայտարարություններն ինչպե՞ս եք գնահատում։ – Արթուր Հովհաննիսյանը […]

The post Ընդդիմությունը հերթական անգամ պինդ պահեց Փաշինյանի իշխանությունը՝ փչացնելով շարժման մթնոլորտը և թատրոն ցույց տալով խորհրդարանում. Անի Սամսոնյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը

– Տիկի՛ն Սամսոնյան, իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ «փողոցով իշխանության չեն գալիս, ՀՀ-ն ժողովրդի պետությունն է», Հովիկ Աղազարյանն էլ արձանագրել է, որ «ՀՀ քաղաքացին կայացել է»։ Իշխանության այս ու շարժման համատեքստում բխող մյուս հայտարարություններն ինչպե՞ս եք գնահատում։

– Արթուր Հովհաննիսյանը մոռացել է՝ ո՛վ է դարձրել իրեն պատգամավոր, և ինչպե՛ս է իրեն պատգամավոր դարձնող մարդը եկել իշխանության։ Բայց ՔՊ խմբակցության պատգամավորների հայտարարությունները ի՛նչ մեկնաբանեմ, իրենց ընտանիքի անդամները թող մեկնաբանեն։

– Իշխանությունը կարծում է, թե Բագրատ Սրբազանի գլխավորած շարժումը չի հաջողելու, ու իրենք անհանգստանալու որևէ պատճառ չունեն, համակարծի՞ք եք իշխանության այս պնդումներին։

– Իշխանությունը վստահ է, որ շարժումը նախկինների հետ կապելու քարոզչությունը հաջողել է, հետևաբար շարժումը գնալու է մարման։ Պետք է նշեմ, որ, այո՛, այդ քարոզչությունը հաջողել է։ 

Իր հերթին՝ խորհրդարանական ընդդիմությունը հերթական անգամ պինդ պահեց Նիկոլ Փաշինյանի իշխանությունը՝ փչացնելով շարժման մթնոլորտը և թատրոն ցույց տալով խորհրդարանում։ Բայց այս շարժման առաջին օրը՝ մայիսի 9-ը, ցույց տվեց, որ հանրության շրջանում կա իշխանության նկատմամբ բարձր դժգոհություն, և մարդիկ մի օր դա ինչ-որ կերպ արտահայտելու են։ Բագրատ Սրբազանը բռնեց իշխանության վախը։ Եթե այսօր իշխանությանը հաջողվեց մարդկանց բողոքի ձայնը փչացնել, միշտ չէ, որ հաջողելու է։ Եվ այդ մի օրը գալու է։

– Տիկի՛ն Սամսոնյան, խորհրդարանական ընդդիմությունն ասում է, որ մանդատները վայր դնելու հարցն իրենց օրակարգում է, բայց ոչ մեկը չի կարող պարտադրել իրենց դա անել։ Ձեր գնահատմամբ՝ ո՞ր պահին ընդդիմությունը վայր կդնի մանդատները։

– Իմ կարծիքով՝ ընդդիմությունը վայր չի դնի մանդատները։ Նրանք դեռ լիարժեք ծեծ չեն կերել իշխանությունից պառլամենտի դահլիճում և լիարժեք քեֆ չեն արել իշխանության հետ գործուղումների ընթացքում։ Արժանապատվություն ունենային՝ հենց հունիսի 12-ին էլ կդնեին։ 

Այլ հարց էլ կա, իրենցից շատերը համագործակցում են իշխանության հետ, և եթե մանդատ դնելու ռեալ պահը գա, խայտառակվելու են որպես ընդդիմություն։ Բոլոր դեպքերում ես այս շարժման ելքը տեսնում եմ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական լեգիտիմությունից զրկելու մեջ։ Պետք է պահանջել Ռոբերտ Քոչարյանից և Սերժ Սարգսյանից, որ իրենց կազմած ցուցակները դարակից հանեն ու բոլորին մանդատները վայր դնել տան։ 

– Ինչո՞ւ հիմա դա չեն անում։

– Որ իրենք մանդատ դնեն, բա իրենց ունեցվածքի ու անձեռնմխելիության կամ պատգամավորական թոշակի հարցը ո՞վ լուծի։ Ակնհայտ է, որ չեն ուզում դնել։ Իշխանությունն էլ չի թողնի, որ դնեն։ 

– Բագրատ Սրբազանը հայտարարեց, որ հունիսի 17-ին կրկին հավաքվելու են խորհրդարանի շենքի դիմաց, իսկ մինչ այդ կրկին հանդիպելու է քաղաքական ուժերի հետ։ Ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել։

Կարծում եմ՝ շարժման գործողությունները պետք է լինեն տրամաբանության մեջ։ Եթե պետք է մարդկանց հավաքել՝ Բաղրամյանում ոստիկանների դիմաց կանգնեցնել, իսկ խորհրդարանական ընդդիմությունը հրաժարականի ինչ-որ հիմար ու աննպատակ ուղերձ ներկայացնի ու տեր չլինի դրա համար, կարծում եմ՝ իմաստ չունի։ Պետք է գալ Բաղրամյան պողոտա և մի պահանջ ներկայացնել այս պառլամենտին՝ լուծարվեք ու ազատեք ժողովրդին ձեր անիմաստ գոյությունից։

– Նկատի ունենալով հունիսի 12-ին ոստիկանության գործողությունները ու իշխանության կողմից հնչող հայտարարությունները, որ ցանկացած նման իրավիճակի պատասխանը լինելու է այդպես, քաղաքացիական հնարավոր բախումների մտավախություն ունե՞ք, տիկի՛ն Սամսոնյան։

Ես ամեն ինչ սպասում եմ հանուն սեփական իշխանության գոյատևման Լեռնային Ղարաբաղը պատմական Հայաստան դարձրած իշխանությունից։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Ընդդիմությունը հերթական անգամ պինդ պահեց Փաշինյանի իշխանությունը՝ փչացնելով շարժման մթնոլորտը և թատրոն ցույց տալով խորհրդարանում. Անի Սամսոնյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net