Ըմբշամարտիկ Մարատ Աճեմյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ. Մ17 ԵԱ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական (Մ17) առաջնության կիսաեզրափակիչում 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ: Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:

Եզրափակիչ են դուրս եկել նաև 51 կգ Յուրիկ Մխիթարյանը և 60 կգ Ալեքս Մարգարյանը: Արթուր Ամոյանը պարտվել է 3:3 հաշվով և կպայքարի բրոնզե մեդալի համար:

The post Ըմբշամարտիկ Մարատ Աճեմյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ. Մ17 ԵԱ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net