Արևմուտքը պատրաստ է ՀՀ-ին մատակարարել գրեթե ցանկացած զենք, իսկ առաջիկա 15 ամսում «Սեզար»-ները կհասնեն. Արմեն Խաչատրյան. «Ազատություն»

36 հաուբից 15 ամսում Ֆրանսիայից կհասնի Հայաստան, իշխանություններն այսօր հաստատել են ֆրանսիական «Ֆիգարո»-ի տեղեկությունները։ «Իհարկե, «Ֆիգարո»-ն հիմնվել է Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարության տված տեղեկատվության հիման վրա։ Իհարկե, մենք դա չենք հերքի», – «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։ Հունիսի 18-ին հաղորդվեց, որ Հայաստանն ու Ֆրանսիան «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել։ «Այն […]

The post Արևմուտքը պատրաստ է ՀՀ-ին մատակարարել գրեթե ցանկացած զենք, իսկ առաջիկա 15 ամսում «Սեզար»-ները կհասնեն. Արմեն Խաչատրյան. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

36 հաուբից 15 ամսում Ֆրանսիայից կհասնի Հայաստան, իշխանություններն այսօր հաստատել են ֆրանսիական «Ֆիգարո»-ի տեղեկությունները։

«Իհարկե, «Ֆիգարո»-ն հիմնվել է Ֆրանսիայի Հանրապետության պաշտպանության նախարարության տված տեղեկատվության հիման վրա։ Իհարկե, մենք դա չենք հերքի», – «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։

Հունիսի 18-ին հաղորդվեց, որ Հայաստանն ու Ֆրանսիան «Սեզար» հրետանային համակարգերի ձեռքբերման պայմանագիր են ստորագրել։

«Այն համարվում է աշխարհի լավագույն հրետանային միջոցը, և Ֆրանսիայի բանակում հենց այդպիսի հրետանային միջոցներ են։ Նրանք նաև իրենց արդյունավետությունն ապացուցել են տարբեր մարտական իրավիճակներում աշխարհի շատ ու շատ վայրերում։ Այդ հրետանային միջոցը Ֆրանսիան շատ քիչ երկրների է վաճառել, Հայաստանի Հանրապետությունը, եթե չեմ սխալվում, տասներորդ գնորդն է այդ համակարգերի։ Այն բավականին առաջադեմ համակարգ է և, իհարկե, մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի՝ պաշտպանական մեր խնդիրները լուծելու համար այդպիսի համակարգեր ունենալ», – ասաց նա։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

The post Արևմուտքը պատրաստ է ՀՀ-ին մատակարարել գրեթե ցանկացած զենք, իսկ առաջիկա 15 ամսում «Սեզար»-ները կհասնեն. Արմեն Խաչատրյան. «Ազատություն» first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net