Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեների գազամատակարարումը դադարեցվել է
Այլ կազմակերպության կողմից իրականացվող հողային աշխատանքներ ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով հուլիսի 8-ին ժամը 18:00-ից դադարեցվել է Նորք-Մարաշ վարչական շրջանի Արմենակյան, Հովսեփյան, Նորքի այգիներ (մասնակի), Դավիթ Բեկի (մասնակի) փողոցների գազասպառողների գազամատակարարումը։
«Գազպրոմ Արմենիա»-ի տեղեկացմամբ, վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
The post Նորք-Մարաշ վարչական շրջանի տարբեր հասցեների գազամատակարարումը դադարեցվել է first appeared on MediaLab Newsroom-Laboratory.