Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում

Առաջին անգամ Հայաստանում հանդես կգան լեգենդար ջութակահար Ռոբի Լակատոշը և նրա երաժշտախումբը։  Համերգային երեկոն տեղի կունենա հուլիսի 19-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։ Գնչուական ջութակի վարպետ, ջազմեն և կոմպոզիտոր Ռոբի Լակատոշը ծնվել է Հունգարիայում 1968 թվականին։ Նրա ճակատագիրը նախասահմանված էր. ջութակահարներ էին Ռոբիի հայրը, պապը, նախապապը։Նա հունգարացի ջութակահար Յանոշ Բիհարիի անմիջական հետնորդն է։  Բիհարին Բեթհովենի և Լիստի […]

The post Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Առաջին անգամ Հայաստանում հանդես կգան լեգենդար ջութակահար Ռոբի Լակատոշը և նրա երաժշտախումբը։ 

Համերգային երեկոն տեղի կունենա հուլիսի 19-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում։

Գնչուական ջութակի վարպետ, ջազմեն և կոմպոզիտոր Ռոբի Լակատոշը ծնվել է Հունգարիայում 1968 թվականին։ Նրա ճակատագիրը նախասահմանված էր. ջութակահարներ էին Ռոբիի հայրը, պապը, նախապապը։Նա հունգարացի ջութակահար Յանոշ Բիհարիի անմիջական հետնորդն է։ 

Բիհարին Բեթհովենի և Լիստի ընկերն էր, վերջիններս նրան «գնչուական ջութակի արքա» և «հունգարացի Օրփեոս» էին անվանում։Այս բնութագրերը, բացառիկ տաղանդի հետ մեկտեղ, ժառանգել է նաև Ռոբի Լակատոշը։ 

Երաժիշտն առաջին անգամ հպվել է ջութակին երկու տարեկանում և սկսել նվագել այն ամենն ինչ լսում էր: Հինգ տարեկանից, Թոնի և Շանդոր Լակատոշների ղեկավարությամբ, սկսվել է Ռոբիի լուրջ երաժշտական ուսումնառությունը և արդեն ինը տարեկանում նա հանդես է եկել առաջին մեծ համերգով։ Ավարտելով Բուդապեշտի կոնսերվատորիան՝ Ռոբին մեկնել է Բելգիա, որտեղ 1986 թվականին հիմնել է սեփական ջազ ակումբը։ «Գնչու վիրտուոզի» մասին խոսակցություններն ակնթարթորեն տարածվել են Եվրոպայում, և շուտով շատ հայտնի երաժիշտներ այդ ակումբի մշտական այցելուն են դարձել։ Նրանց թվում՝ աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Յեհուդի Մենուհինը, որ հիանում էր Ռոբիի աննկարագրելի կատարումներով: 

Այսօր Ռոբի Լակատոշը նվագում է աշխարհի ամենահեղինակավոր բեմերում՝ Ամերիկայում, Եվրոպայում, Ասիայում։ Նա համագործակցել է ժամանակի մեծագույն երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Հերբի Հենկոկը, Քուինսի Ջոնսը, Ստեֆան Գրապելին։ Նրա անունը ֆենոմենալ տեխնիկայի և կատարողական խելահեղ էներգիայի չափանիշ է դարձել։ Լակատոշն աշխարհում եզակի ոճական բազմազանությամբ աչքի ընկնող երաժիշտներից մեկն է, նրա կատարումները ժանրերից և սահմանումներից դուրս են։ Միախառնելով դասականը հունգարական և գնչուական հմայիչ մեղեդիներին ու ռիթմերին՝ Ռոբի Լակատոշը մշակութային ժառանգության խորը շերտեր է ի ցույց դնում՝ ունկնդրին տանելով երաժշտական վառ ու բազմազան գույների աշխարհ։ Նա տասնամյակներ շարունակ «վառում է երաժշտության կրակը» հազարավոր մարդկանց սրտերում։ Երևանյան համերգի ընթացքում մեծ վարպետի հետ բեմում կլինեն նրա ընկերները՝ վիրտուոզ երաժիշտներ Լասլո Բոնին (ջութակ), Լասլո Ռացը (ցիմբալ), Գաբոր Լադանյին (կիթառ), Ռոբերտ Սժաքչին (դաշնամուր) և Վիլմոս Չիսկոսը (կոնտրաբաս)։

The post Հանրահայտ ջութակահար Ռոբի Լակատոշն իր երաժշտախմբով ելույթ կունենա Հայաստանում first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net