Կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները

Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԲԴԽ որոշումը նիստի ընթացքում ներկայացրեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։  Ընդգծվում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը և էական կարգապահական խախտման հիմքով դադարեցրել դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։ Դատավոր Դանիբեկյանը քննել է ՀՀ […]

The post Կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԲԴԽ որոշումը նիստի ընթացքում ներկայացրեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը։ 

Ընդգծվում է, որ Բարձրագույն դատական խորհուրդը բավարարել է ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի միջնորդությունը և էական կարգապահական խախտման հիմքով դադարեցրել դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները։

Դատավոր Դանիբեկյանը քննել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը։ Դատավորի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթն առնչվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործին։ Ըստ Արդարադատության նախարարության՝ Դանիբեկյանը կոպիտ անփութությամբ խախտել է դատավորի վարքագծի կանոնները, որի հետևանքով ամբաստանյալները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանը, ազատվել են պատասխանատվությունից՝ հանցանքի վաղեմության ժամկետի լրանալու հիմքով:

The post Կարգապահական խախտման հիմքով դադարեցվել են դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net