Մասիսի ոստիկանները կանեփի 72 թուփ են հայտնաբերել

Մասիսի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նորաբաց գյուղի 36-ամյա մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ: Տեղեկությունը ստուգելու նպատակով հուլիսի 10-ին ոստիկանները մեկնեցին Նորաբաց: Տեսանելի վայրում հայտնաբերվեց մշակած կանեփի 41 թուփ: Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, 36-ամյա տղամարդը տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր: Վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց կանեփի 72 թուփ: Ըստ տղամարդու՝ կանեփն […]

The post Մասիսի ոստիկանները կանեփի 72 թուփ են հայտնաբերել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Մասիսի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նորաբաց գյուղի 36-ամյա մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ:

Տեղեկությունը ստուգելու նպատակով հուլիսի 10-ին ոստիկանները մեկնեցին Նորաբաց: Տեսանելի վայրում հայտնաբերվեց մշակած կանեփի 41 թուփ:

Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, 36-ամյա տղամարդը տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր: Վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց կանեփի 72 թուփ:

Ըստ տղամարդու՝ կանեփն աճեցնում էր անձնական օգտագործման նպատակով: Հանգամանքները պարզվում են:

The post Մասիսի ոստիկանները կանեփի 72 թուփ են հայտնաբերել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net