ՆԳՆ-ն որպես նվիրատվություն «Նատալի ֆարմ»-ից 25 հազար հաբ կընդունի. Factor

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցով նյութական արժեքը որպես նվիրատվություն ընդունելու, հաշվառելու և ամրացնելու մասին որոշում կայացրեց։  Կառավարության հիմանվորման մեջ ասված է, որ որոշումը պայմանավորված է «Նատալի Ֆարմ»-ի կողմից ՀՀ ՆԳ նախարարին հասցեագրված գրությամբ։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

Հիմնավորման մեջ նաև նշված է, որ ՆԳՆ-ն, որն ունի դեղորայքի պահպանման համար համապատասխան պահեստարան, ցանկություն ունի որպես նվիրատվություն «Նատալի ֆարմ» ընկերությունից ընդունել 25 հազար հաբ ռուսական «Ֆարմազաշիտա»-ի արտադրության Կալիումի յոդիդ 125մգ N 1 դեղը՝ ընդհանուր 400․000 հազար դրամ արժողությամբ, որի ծախսերն իրականացվելու են նվիրատու ընկերության ֆինանսական միջոցներով։

Նշենք, որ խոսքը վերաբերում է Հայկական ատոմակայանի միջուկային և/կամ ճառագայթային վթարների դեպքում, ինչպես նաև փրկարարական ու վթարի հետևանքների վերացման աշխատանքների դեպքում անհրաժեշտ դեղորայքի առկայությանը:

Հավելենք, որ ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի՝ «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ի իրական շահառուն Ասատուր Ասատրյան է։ Նա նաև ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Աստղիկ»  բժշկական կենտրոնի տնօրենն է։

The post ՆԳՆ-ն որպես նվիրատվություն «Նատալի ֆարմ»-ից 25 հազար հաբ կընդունի. Factor first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net