Առաջիկա օրերին ջերմաստիճանը կրկին կնվազի

Երևան քաղաքում hուլիսի 19-ին երեկոյան ժամերին, 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Հուլիսի 21-ի ցերեկը, 22-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 24-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ և երեկոյան սպասվում է քամու ուժգնացում`18-23 մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում hուլիսի 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, 19-ի ցերեկը, 20-ին, 21-ի գիշերը առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է կարկուտ: Հուլիսի 21-ի ցերեկը, 22-24-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։

Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն հուլիսի 19-20-ին ցերեկային ժամերին կնվազի ևս 2-3 աստիճանով:

The post Առաջիկա օրերին ջերմաստիճանը կրկին կնվազի first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net