ԱՄՆ դեսպանն ընդունել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին

Այսօր ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիդարթա Դատտային։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:

«Շնորհակալ ենք ԱՀԿ-ին ամուր փոխգործակցության համար և պատրաստ ենք միասին աշխատել ՀՀ կառավարության մեր գործընկերների հետ առողջապահական ոլորտի առաջնահերթ հարցերի շուրջ»,- ասված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

The post ԱՄՆ դեսպանն ընդունել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net