Կյանքից հեռացել է լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը

Մահացել է լրագրող, հրապարակախոս, Հայաստանի գրողների միության և Հայաստանի ժուռնալիստների միության անդամ Հովհաննես Պապիկյանը:

«Արմենպրես»-ի հետ զրույցում ցավալի լուրը հաստատեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Հովհաննես Պապիկյանն աշխատել է ռադիոյի երիտասարդական հաղորդումների խմբագրությունում, հեռուստատեսությունում։ Աշխատել է նաև որպես Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար: Մի քանի վավերագրական ‎‎ֆիլմերի հեղինակ է («Ոգու հերկը», «Իրիկնահացի հրավեր», «Մասունքներ»)։

Պապիկյանը 79 տարեկան էր: 

The post Կյանքից հեռացել է լրագրող, հրապարակախոս Հովհաննես Պապիկյանը first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net