Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի  տեսուչները ստուգում են իրականացրել «Հակոբ Բունիաթյան» ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում, որի ընթացքում կատարել են ապրանքատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Քաբաբի ֆարշ տավարի» արտադրատեսակը՝ ՄԱՖԱնՄՔ, ախտածին ա/թ սալմոնելաներ, ԱՑԽՄ ցուցանիշներով չեն համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին (ք․ Երևան, Ադոնցի փողոց)։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է։

The post Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net