Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Սեպտեմբերի 4-ի և 5-ի երեկոյան ժամերին, 6-ին, 7-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ը հատկապես ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

The post Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net