Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են քաղաքական երկխոսության և համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները
Հոկտեմբերի 1-ին Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսության և համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները։ Այդ համատեքստում մասնավորապես ընդգծվել է արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական քաղաքական խորհրդակցությունների անցկացման կարևորությունը։
Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի։
The post Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են քաղաքական երկխոսության և համագործակցության ամրապնդմանն ուղղված աշխատանքները first appeared on MediaLab Newsroom-Laboratory.