ՌԴ-ն պաշտոնական մակարդակում պարբերաբար Բաքվին ու Երևանին կոչ է անում զերծ մնալ միմյանց նկատմամբ անհարգալից հռետորաբանությունից. Զախարովա

Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնական մակարդակում պարբերաբար Բաքվին ու Երևանին կոչ է անում զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից, որը կարող է ընկալվել որպես անհարգալից վերաբերմունք միմյանց տարածքային ամբողջականության հանդեպ կամ վիճահարույց խնդիրների կարգավորման հարցում ուժային սցենարի սպառնալիք։ 

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին հոկտեմբերի 2-ին կայացած ամենշաբաթյա ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Փախստականների և ժամանակավոր ապաստան գտածների թեման արդիական է երկու կողմերի համար։ Եվ, այդ ամենը հաշվի առնելով, օգտակար ենք համարում, որպեսզի Բաքուն և Երևանը ակտիվացնեն երկխոսությունը հումանիտար հարցերի ողջ փաթեթի վերաբերյալ, այդ թվում՝ պատմամշակութային կոթողների պահպանման՝ կրոնական ժառանգության, մարդկանց՝ իրենց նախնիների գերեզմաններ անվտանգ և ազատ այցելությունների ապահովման, պատերազմական գործողությունների ընթացքում անհետ կորածների որոնման»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը և ավելացրել, որ եթե անհրաժեշտություն կա այդ հարցում Ռուսաստանի ներգրավման, ապա ռուսական կողմը պատրաստ է դրան։

The post ՌԴ-ն պաշտոնական մակարդակում պարբերաբար Բաքվին ու Երևանին կոչ է անում զերծ մնալ միմյանց նկատմամբ անհարգալից հռետորաբանությունից. Զախարովա first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net