Փաշինյանն արձանագրել է Հայաստան-Ռուսաստան քաղաքական երկխոսության ակտիվացում վերջին ամիսներին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև վերջին ամիսների ընթացքում կայացել է բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն։
«Ուրախ եմ արձանագրել, որ վերջին ամիսների ընթացքում մեզ մոտ կայացել է բավականին ակտիվ քաղաքական երկխոսություն: Նախ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն է ժամանել Երևան, եւ կայացել է ոչ միայն միջկառավարական հանձնաժողովի հանդիպում, այլեւ բավական բովանդակալից խոսել ենք երկկողմ օրակարգի գրեթե բոլոր հարցերի շուրջ: Հոկտեմբերի սկզբին Երևանում կայացել է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստ, եւ այդ միջոցառման շրջանակում մենք բովանդակալից քննարկել ենք մեր համագործակցությանն առնչվող հարցեր: Այսօր եւս լավ հնարավորություն է ընդհանրացնել այդ քննարկումները, եւ շատ ուրախ եմ, որ ընձեռվել է նման հնարավորություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է ՀՀ վարչապետը։
The post Փաշինյանն արձանագրել է Հայաստան-Ռուսաստան քաղաքական երկխոսության ակտիվացում վերջին ամիսներին first appeared on MediaLab Newsroom-Laboratory.