ՃՏՊ Սեբաստիայի փողոցում. տուժածները հոսպիտալացվել են

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 09:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սեբաստիայի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. կան տուժածներ և արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի թիվ 16/1 շենքի մոտակայքում բախվել են Honda (վարորդ՝ Վ. Մ., ծնված 2003 թ.), Mitsubishi (վարորդ՝ Շ. Մ.), Mercedes-Benz (վարորդ՝ Ս. Ա., ծնված 1956 թ.) և Opel (վարորդ՝ Գ. Բ., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները. հրդեհի նշաններ չկան:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը Honda մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Հ. Գ.-ն (ծնված 1977 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները Mitsubishi մակնիշի ավտոմեքենայի վարորդ Շ. Մ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնությանը. վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:

The post ՃՏՊ Սեբաստիայի փողոցում. տուժածները հոսպիտալացվել են first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net