Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է ներկայացրել

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Կամսար Բաբինյանը գրառում է արել և հաստատել, որ դադարեցնում է վարչական շրջանի ղեկավարի իր լիազորությունները։

«Հարգելի՛ աջափնյակցիներ,

այսօրվանից դադարեցնում եմ վարչական շրջանի ղեկավարի իմ լիազորությունները: Իմ և աշխատակազմի նախորդած 2 և ավելի տարիներին կատարված մեծածավալ աշխատանքներն ուղղված էին Երևան համայնքի զարգացմանը և առաջնայնորեն մեր վարչական շրջանի բնակիչների համար հարմարավետ քաղաքային միջավայր ստեղծելուն:

Այս տարիներին կատարված աշխատանքի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել աջափնյակցիներին և աշխատակազմի բոլոր սրտացավ աշխատակիցներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել ավելի բարեկարգ Աջափնյակ ունենալու պատասխանատու գործում:

Խորին շնորհակալությունս եմ հայտնում նաև Երևանի քաղաքապետին, վստահության և աջակցության համար:

Ամփոփելով խոսքս՝ աջափնյակցիներին (չերեմուշկեցիներին) մաղթում եմ բարեկեցություն, իսկ վարչական շրջանին՝ բարգավաճում և կայուն զարգացում»,- գրել է Բաբինյանը:

The post Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարը հրաժարական է ներկայացրել first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net