Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը ծառայողական մեքենա չի ունենա. Փաշինյան

Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետն այլևս ծառայողական մեքենա չի ունենա: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

Անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի քննադատությանը Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի՝ ծառայողական մեքենա ունենալու վերաբերյալ՝ վարչապետն ասաց, որ պատգամավորի ելույթից հետո այդ թեմայով գրել է Երևանի քաղաքապետին: 

«Եվ քաղաքապետն ասաց՝ կարծում է, որ նա չունի ծառայողական մեքենայի կարիք: Եվ նա չի ունենա ծառայողական մեքենա»,-ասաց վարչապետը: 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև ՀՀ կառավարության ծառայողական մեքենաներին՝ շեշտելով, որ դրանց թիվը 20 տոկոսով կրճատվել է, բայց դա էլ բավարար չէ։ 

The post Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետը ծառայողական մեքենա չի ունենա. Փաշինյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на 123ru.net