Պետրոս Ավետիսյանը կարիերան կշարունակի Արարատ-Արմենիայում. պաշտոնական

«Արարատ-Արմենիան» հայտարարել է, որ 28-ամյա կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը մինչև մրցաշրջանի ավարտը հանդես կգա թիմում։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ մերձմոսկովյան «Խիմկիից» վարձակալության հիմունքներով մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտն «Արարատ-Արմենիա» ակումբ է տեղափոխվել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ, 28-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը։

2019-2020 թթ. Պետրոսը հանդես է եկել «Արարատ-Արմենիայում»՝ մեր թիմի հետ 2 անգամ հռչակվելով Հայաստանի չեմպիոն: Ավետիսյանը ֆուտբոլային իր կարիերան սկսել է «Բանանցում», կարիերայի ընթացքում հանդես է եկել «Փյունիկի» ու «Նոայի», ինչպես նաև ղազախական «Տոբոլի», «Շախտյորի», «Ակժայիկի» և «Մակտաարալի» կազմերում։

Բարի գալուստ մեր ֆուտբոլային ընտանիք, Պետրոս»,- գրված է հայտարարության մեջ։

Читайте на 123ru.net